Գրականություն


Վարդան Գրիչենց
ՀԱՅՈՒԹՅԱՆ
հոգևոր-գաղափարական-բարոյական
ներազգային հարաբերությունների
ԴՈԿՏՐԻՆ
ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2025
Գրքում անդրադարձ է կատարվում դարերի ընթացքում հայ ազգի պետականազուրկ և մասնատված լինելու հետևանքով ունեցած հոգևոր, գաղափարական ու բարոյական նահանջին: Նահանջին անանց ու անսակարկելի այն արժեքներից, որոնք մեր նախնիները բյուրեղացրել, պահպանել, պետականամետորեն գործարկել և նվիրումով, սրբությամբ ու քաջությամբ փոխանցել էին սերունդներին:
Հեղինակը կորստաբեր համարվող այդ նահանջը կանգնեցնելու ճիշտ, արդար ու արդյունավետ միջոցը համարում է հայոց հավատամքի և դրանից բխող ու դրա վրա հիմնված Հայ Ազգային Գաղափարախոսության հենքին խարսխված ազգային կազմակերպչական կառավարման ներքին մղումով (ինքնաշխատ` «ավտոմատ») գործող պետական-հոգևոր-գաղափարական-բարոյական համակարգի ստեղծումն ու նվիրումով և համապատասխան հմտությամբ գործարկումը:
Գիրքն ուղղված է յուրաքանչյուր հայի, որ ցանկանում և ձգտում է իր հայրենի տոհմիկ ինքնության պահպանմանը, և իր հայրենիքի ու պետության լիովին կայացմանն ու հզորացմանը` համայն հայության եղբայրական միասնությամբ և Քրիստոսապատգամ ու Աստվածահաճո կյանքի ապրումով:


Վարդան Գրիչենց
Հայացք Ներսից և Դրսից
ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2002
Այս գրքում հեղինակը Հայաստանի և Սփյուռքի հասարակական կյանքում ունեցած իր ավելի քան կեսդարյա փորձառությամբ ուրույն մոտեցմամբ է մեկնաբանում հայության և Հայաստանի անցյալը և այժմյան ընթացքը: Նրա նպատակային ու համակարգված դիտարկումները և ուսումնասիրությունները հանգում են այն մտքին, որ մեր բոլոր անհաջողությունների և կորուստների հիմնական պատճառը քրիստոնեական հավատքից հեռացումն ու այդ հավատքից բխող ու նրա վրա հիմնված գաղափարականության և բարոյականության նվազումն ու վերասերումն է:


.png)

