top of page

Գրականություն

Book Cover

Վարդան Գրիչենց 

Հայացք Ներսից և Դրսից

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2002

Այս գրքում հեղինակը Հայաստանի և Սփյուռքի հասարակական կյանքում ունեցած իր ավելի քան կեսդարյա փորձառությամբ ուրույն մոտեցմամբ է մեկնաբանում հայության և Հայաստանի անցյալը և այժմյան ընթացքը: Նրա նպատակային ու համակարգված դիտարկումները և ուսումնասիրությունները հանգում են այն մտքին, որ մեր բոլոր անհաջողությունների և կորուստների հիմնական պատճառը քրիստոնեական հավատքից հեռացումն ու այդ հավատքից բխող ու նրա վրա հիմնված գաղափարականության և բարոյականության նվազումն ու վերասերումն է:

Book Cover

Վարդան Գրիչենց 

Հայացք Ընտրության Ճանապարհին

 «Նորք» գրատուն, 2003

Սույն գրքույկը հիմնականում պարունակում է ՀԱՅՔ հաստատության՝ 2002 թվականին Երևանում հրատարակված Վարդան Գրիչենցի «Հայացք ներսից և դրսից» գրքից այնպիսի հատվածներ, որոնք առավել են առնչվում Հայաստանի  2003 թվականի ընտրություններին:

Book Cover

Վարդան Գրիչենց 

Վարդան Մամիկոնյանի Խոսքը 
Հ
այոց Բանակին

 «ՀԱՅՔ» հաստատություն, 2007

ԶՈՐԱՎԱՐ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Մի մեծ Հայի կյանք

Վասն հավատո

Վասն հայրենյաց

Նոր Վարդանանք կազ_edited.jpg

Վարդան Գրիչենց 

Նոր Վարդանանք

 «Լուսաբաց» հրատարակչատուն, 2008

Հեղինակն այս հրատարակությունում համոզմունք է հայտնում, որ հայ ազգի, Հայաստանի և հայոց պետության բոլոր խնդիրների արագ ու ամբողջական լուծման միակ ճանապարհը հայության՝ քրիստոնեական կյանքով ապրելն է։ Նա գտնում է, որ այդ կյանքով ապրելու համար անհրաժեշտ է ազգային վերածնունդ ու ըստ այդմ հայրենիքի վերակերտում և պետականության վերահաստատում՝ Աստուծո հավատքով, դրանից բխող և դրա վրա հիմնված Ազգային Գաղափարախոսությամբ ու բարոյականությամբ։

Book Cover

Վարդան Գրիչենց 

Տարոն Տարոնականություն և
Հայոց Բ
անակ

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2008

Գրքում ներկայացվում է Տարոնականության էությունը՝  որպես հայ ժողովրդի հոգևոր-գաղափարական, պետական-քաղաքական, բարոյական-հասարակական, կրթական-մշակութային և միասնական-կազմակերպական կյանքի կարևորագույն կռվան: Սույն աշխատությամբ հեղինակը, Տարոնական Ոգին ներկայացնելով որպես հայ տոհմիկ ասպետականության մարմնավորում և մեր ազգի երանելի նախնյաց սուրբ ժառանգություն, հույս ունի, որ այդ Աստվածապարգև Ոգով կտոգորվի հայությունը, հատկապես՝ նոր սերունդը ու առավել ևս և ուղղակիորեն՝ հայ զինվորականությունը՝ հայ սպայությունը:

Book Cover

Վարդան Գրիչենց 

Հայ Ազգային 
Գախափարախոսություն
Հայության Կենսունակ 
Հարատեվման Գ
րավական

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2009

Գրքում ներկայացվում, բնորոշվում ու արժևորվում է Հայ Ազգային Գաղափարախոսությունը (ՀԱԳ) որպես հայոց հավատամքից բխող և դրա վրա հիմնված ուսմունք ու հայ ժողովրդի հոգևոր-գաղափարական, պետական–քաղաքական, բարոյական–հասարակական, կրթական-մշակութային և կազմակերպական կառավարման կայացման կարևորագույն ու անփոխարինելի գործոն։ Սույն աշխատությամբ հայ ազգային կյանքի տարբեր ոլորտների համար բնութագրված է ՀԱԳ-ի հոգեբարոյական վարակամերժության և պետականակերտ արժեքը: Գիրքը լի է լավատեսությամբ, որ հայությունն ի վերջո կկարողանա լիարժեքորեն ըմբռնել ՀԱԳ-ի պատմական դերը, կդարձնի այն կյանքի ապրում, որով և կհաղթահարի համայն հայության ու Հայաստանի Հանրապետության դիմագրաված և դեռ դիմագրավելիք բազմակողմանի ու բազմաբնույթ մարտահրավերները։ 

ՀԱԳ Դասախոսությունների շարք կազմ.png

Վարդան Գրիչենց 

Հայ Ազգային 
Գաղափարախոսություն
(դասախոսությունների շարք)

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2012

Սույն աշխատության մեջ Հայ Ազգային Գաղափարախոսությունը (ՀԱԳ) ներկայացվում, բնորոշվում ու արժևորվում է որպես հայոց հավատամքից բխող և դրա վրա հիմնված ազգային ուսմունք՝ մեկնաբանելով ՀԱԳ-ի անփոխարինելի կառուցողական դրսևորումները հայ կյանքի հոգևոր, գաղափարական, բարոյական, պետական, քաղաքական, հասարակական, կրթական, մշակութային, հայության կազմակերպական կառավարման ու այլ ոլորտներում։Միաժամանակ շեշտվում է ներկա հայ իրականության մեջ ՀԱԳ-ի պատշաճ ճանաչման, ընդունման և կիրառման անխուսափելի արդյունքը՝ հայոց ազգային հոգևոր, գաղափարական և բարոյական վերածնունդը՝ ազգակերտ ու պետականակերտ բոլոր հետևանքներով։ Աշխատությունը նախատեսված է որպես բուհերի ուսումնական ձեռնարկ ու, ընդհանուր առմամբ, որպես ուղեցույց ազգային գաղափարական ինքնաճանաչման։

Book Cover

Վարդան Գրիչենց 

Հայ Ազգային Գաղափարախոսություն
Հիմուքներ ու Արժեվորում

«ՀԱՅՔ» հաստատություն, 2010

Հայ ազգային գախափարախոսությունը՝ ՀԱՅՔ հաստատության համառոտ ձևակերպմամբ։

Book Cover

Վարդան Գրիչենց 

Դասեր Անցյալից և Հայոց Մեծերից 
Ռաֆֆի «Պարույր Հայկազն» 
(հատվածներ)

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2012

Հայ գրականության ռահվիրաններից Րաֆֆու «Պարույր Հայկազն» վիպակի սույն հատվածը լույս է ընծայվել այն համոզմամբ, որ 19-րդ դարում Ռաֆֆու արծածած խնդիրը զգալիորեն առկա է նաև մեր օրերի հայ իրականությունում՝ օտարամոլություն ու հայ հայրենասիրության արժեզրկում, նվազում և կամ մոռացում՝ գաղափարազրկությամբ ու նյութապաշտությամբ, որոնք արտահայտվում կամ թաքցվում են իբրև թե համամարդկային, ազատական, առաջադիմական, ժողովրդավարական, ժամանակակից լինելու պատճառաբանություններով:

Սույն գրքույկի գաղափարական բովանդակությունը կարող է օգտակար լինել ըմբռնելու, թե ինչքան սուտ, կեղծ, խարդախ, ամոթալի և վնասակար են եղել ու են վերոնշյալ պատճառաբանությունները, որոնցով մեր օրերում ևս որոշ կողմեր ավելի նրբացված և քողարկված շարունակում են խարդախորեն ջատագովել ուրացումն ու դասալքումը՝ որով և որոմ են ցանում հայ մատաղ սերնդի սրտերի և մտքերի մեջ:

Սույն հրատարակությունը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:

Book Cover

Վարդան Գրիչենց 

Կոռուպցիա

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013

Գրքում հայության առջև ծառացած մարտահրավերներում առանձնակի կարևորվում է կոռուպցիայի վերացումը: Ըստ հեղինակի՝ կոռուպցիան այն ախտն է, որն սպառնում է հայ ազգային կենսական շահերին, ընդհուպ՝ ազգային գոյությանը՝ մեծ վնասներ հասցնելով ոչ միայն տնտեսությանը և սոցիալական հարաբերություններին, այլև հատկապես ազգային հոգեկերտվածքին, գաղափարականությանը, բարոյական արժեհամակարգին և դրանցով՝ ազգի ու պետականության կենսունակությանը:

Հեղինակը համոզմունք է հայտնում, որ հայոց հավատքի, ազգային գաղափարախոսության և բարոյական տոհմիկ արժեհամակրգի ճշմարիտ վերականգնմանբ՝ դրանք կյանքի ապրում դարձնելուց հետո միայն կարելի է նաև օրենսդրորեն և վարչահրամայական միջոցներով հայ կյանքից իսպառ արմատախիլ անել կոռուպցիան՝ իր բոլոր դրսևորումներով:

Գիրքը նախատեսված է ոչ միայն այս խնդրով զբաղվող մասնագետների, այլև կոռուպցիայի՝ որպես սոսկալի մի չարիքի գիտակցումն ունեցող ընթերցող լայն շրջանակների համար:

Book Cover

Վարդան Գրիչենց 

Դասեր Անցյալից և Հայոց Մեծերից 
Մուրացան «Գևորգ Մարզպետունի»

(պատմվածքի հակիրճ շարադրանք)

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2018

«Գևորգ Մարզպետունի» վեպի հատընտիր դրվագապատումների սույն հրատարակումը ձեռնարկվեց այն գիտակցությամբ և համոզմամբ, որ դրա հերոսներին ճանաչելը, նրանց հավատամքին, հայացքներին, ասույթներին և գործերին ծանոթանալը, դրանց վերաբերյալ մտածելը, հիշելը և դրանցից գեթ մի բան սովորելն ու գործադրելը զգալի նշանակություն կունենա հայ մարդու, հատկապես հայ մատաղ սերնդի, մարդկային-ազգային ինքնագիտակցության, ազգի, հայրենիքի և պետականության հանդեպ պատասխանատվության, պարտաճանաչության, նվիրումի ավելացման ու շատ կարևոր` խղճի զգաստացման համար:Ամենայն հավանականությամբ, օգտակար կլինի նաև նրանց համար, որ իրերի բերումով, ազգի ու հայրենիքի վերաբերյալ որոշումներ ընդունելու դիրքերի են հասել:

Book Cover

Վարդան Գրիչենց 

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2019

Ճշմարտություն Արցախի Մասին  
 

Գրքում զարգացվում է այն միտքը, որ Արցախի հարցում հայկական դիվանագիտության քայլերը պետք է հիմնվեն ոչ միայն ազգերի ինքնորոշման իրավունքի, այլև այն անհերքելի իրողության վրա, որ Ադրբեջանի կողմից պետության տարածքային ամբողջականության պահպանման միջազգային իրավունքի շահարկումն իրավական ու պատմական որևէ հիմք չունի, քանի որ այդ իրավունքը ևս պատկանում է Արցախին։Հայության այժմյան ու հետագա հաղթանակների իրավական- քաղաքական ամրագրմանը հասնելու ճանապարհին հեղինակը հույժ կարևոր է համարում ինչպես աշխարհում ընթացող գործընթացները Հայ ազգային գաղափարախոսության վրա հիմնված Հայ ազգային քաղաքագիտությամբ վերլուծելը, հետևանքները կանխատեսելն ու ըստ այդմ գործելը, այնպես էլ հայության հոգևոր, գաղափարական վերափոխումը և հետևաբար` մեր բարոյական արժեհամակարգի վերաճանաչումն ու վերակիրառումը հայ կյանքի բոլոր, մասնավո- րապես համայն հայության, Հայաստանի և Արցախի կառավարման ասպարեզներում:Գիրքը նախատեսված է բոլոր հայորդիների համար` պաշտոնավարող կամ ոչ:

Book Cover

Վարդան Գրիչենց 

Խոհեր, Ասույթներ, Պատգամներ

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2002

Հեղինակի առանձնահատուկ կենսափորձի, Հայրենիքում և օտարության մեջ նրա բազմամյա ու բազմաբնույթ դիտարկումների, հետազոտությունների, ուսումնասիրությունների, ինչպես նաև Հայաստանի բաղձալի ապագայի համար նրա անխոնջ պայքարի բովից և քրիստոնեական աներեր ու լուսաշող հավատքից բխող ասույթների սույն գիրքը կարող է դաստիարակիչ և բարեփոխիչ զգալի նշանակություն ունենալ հայրենաբնակ ու աշխարհասփյուռ հայության ազգային ինքնագիտակցության և պետական-քաղաքացիական պարտաճանաչության համար:

Book Cover

Վարդան Գրիչենց 

Եկեղեցի-Պետություն 
Հայություն
Պ
ետություն-Եկեղեցի

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2020

Գրքում անդրադարձ է կատարվում այն իրողությանը, որ վերջին հարյուրամյակում հայոց պետության վերակերտման գործընթացներում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերի անտեսումն ու առավել ևս՝ խոչընդոտումը և նույնիսկ թշնամական արգելակումը հակահայկական էր ու հակապետական:Հեղինակը զարգացնում է այն միտքը, թե հայության և հատկապես նրա պետականակերտման համար անհրաժեշտ են ոչ միայն եկեղեցի-պետություն համագործակցային սերտ հարաբերություններ, այլև ազգանպաստ ու պետականանպաստ հատուկ միություն և փոխլրացում։ Նա միաժամանակ շարադրում է հայության հոգևոր ու դրանով նաև աշխարհիկ վերազարթոնքի միջոցով ազգովին վերափոխվելու, վերահաստատվելու և ըստ այնմ՝ պատասխանատվությամբ ու հմտությամբ գործելու ուղիների իր տեսլականը՝ այն դարձնելով գրքի բովանդակության գաղափարական եզրահանգումը:Եվ քանի որ, ըստ հեղինակի, Հայոց հավատամք և Հայոց պետություն հասկացություններն ու ըմբռնումը հայ ժողովրդի տոհմիկ, սուրբ ժառանգություն են, ապա գիրքն ուղղված է յուրաքանչյուր հայի և հայուհու՝ անկախ տարիքից, դիրքից, կոչումից, պաշտոնից ու ապրելավայրից:

Book Cover

Վարդան Գրիչենց 

Հարաբերություններ Հայության ու 
Հայաստանի

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2021

Ազգերի, երկրների միջև հարաբերությունները, միշտ էլ կարևոր լինելով յուրաքանչյուրի համար, մեզ՝ հայերիս ու Հայաստանի համար հատուկ կարևորություն ունեն։ Եվ այդ գիտակցությամբ գրվել ու նաև տարբեր աղբյուրներից համապատասխան նյութեր հավաքելով՝ կազմվել է սույն գիրքը՝ նպատակաուղղված նպաստելու հայ ընթերցողի պատմական հիշողության թարմացմանը և հանրային ու պետական քաղաքականության ազգային ծրագրմանն ու կիրառմանը, և դա` հատկապես հայ-ռուսական հարաբերություններում։

Book Cover

Վարդան Գրիչենց 

Ահազանգ Պահանջ

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2023

Գրքում ամփոփված են հեղինակի բազում տարիների մտորումները, վերլուծություններն ու եզրահանգումները՝ հայության՝ տոհմիկ ուղուց շեղվելու պատճառների, դրանց հետևանքով ծագած ու, ամենայն հավանականությամբ, դեռ ծագելիք տկարությունների, նեղությունների, վտանգների և դրանց առաջն առնելու, կասեցնելու հնարավորությունների մասին։ Միաժամանակ այս գիրքը գիտակցված անվհատ հաստատակամությամբ անհապաղ գործելու յուրօրինակ ու նաև շատ պարզ հիշեցում է՝ համաձայն մեր մեծ, իմաստուն, սուրբ նախնիների` մեզ ավանդած ժառանգության։ Եվ որպես այդպիսին՝ գիրքն ուղղված է յուրաքանչյուր հայի ու հայուհու՝ անկախ տարիքից, պաշտոնից, կոչումից, ընկերային վիճակից ու ապրելավայրից:

Book Cover

ՀԱՅՔ Հաստատություն

Տեղեկագիր 1

«ՀԱՅՔ» հաստատությու Նոյեմբեր 1990

ՀԱՅՔ հաստատությունը նպատակահարմար է համարում այսուհետև տեղեկագրի միջոցով հրատարակել իր գիտահետազոտական-ծրագրային աշխատանքների արդյունքներն ու իր տարբեր հանձնախմբերի ուսումնասիրությունների և տեսակետների քննարկման եզրակացությունները: Տեղեկագրում տեղ են գտնելու նաև ՀԱՅՔ հաստատության հետ գործակցող գիտահետազոտական հաստատությունների ու անհատ մասնագետների աշխատություններ:

ՀԱՅՔ հաստատության տեղեկագրերի լույս ընծայումը սկսված է սույն թվով և շարունակվելու է պարբերաբար՝ համապատասխան նյութերի առկայության դեպքում:

Տեղեկագիր 2
Մարտ, 1991թ․

Book Cover

Տեղեկագիր 3
Մարտ, 1991թ․

Book Cover
Book Cover

ՀԱՅՔ Հաստատություն

Տեղեկագիր 1,2,3 համարների վերահրատարակում

«ՀԱՅՔ» հաստատություն, Մարտ 1998

ՀԱՅՔ հաստատության առաջին երեք «ՏԵՂԵԿԱԳՐԵՐԸ» հրատարակվել են Սփյուռքում 1990թ. նոյեմբերից - 1991թ. մարտը, երբ դեռ Խորհրդային Միությունը գոյություն ուներ:

Այդ համարներում տեղ էին գտել ՀԱՅՔ հաստատության ստեղծմանն առնչվող իրադարձությունների հակիրճ բնորոշումը, նրա առջև դրված կարևորագույն խնդիրները, տվյալ ժամանակաշրջանի ազգային կենսական որոշ հարցերի արծածումը և առաջարկներ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:

Այս երեք տեղեկագրերում միաժամանակ տպագրվել են ՀԱՅՔ հաստատության խնդիրներին վերաբերող նախորդ տասը տարիների ընթացքում հրատարակված հոդվածներ:

Նկատի առնելով ՀԱՅՔ հաստատության թ.թ. 1, 2, և 3 վաղուց սպառված տեղեկագրերի նկատմամբ շարունակվող հետաքրքրությունը, խմբագրությունը որոշեց վերահրատարակել դրանք անփոփոխ, սակայն համատեղ և՝ հաշվի առնելով հայաստանյան ընթերցողների գործոնը, նոր ուղղագրությամբ:

Տեղեկագիր 4
Դեկտեմբեր, 1991

Book Cover

Տեղեկագիր 5
Մարտ, 1992

Book Cover

Տեղեկագիր 6
Հունիս, 1992

Book Cover

Տեղեկագիր 7
Նոյեմբեր, 1992

Book Cover

Տեղեկագիր 8
Դեկտեմբեր, 1992

Book Cover

Տեղեկագիր 9
Մայիս, 1993

Book Cover

Տեղեկագիր 10
Օգոստոս, 1993թ․

Book Cover

Տեղեկագիր 13
Հուլիս, 1995թ․

Book Cover
3.png

Տեղեկագիր 14
Ապրիլ, 1996

Book Cover

Տեղեկագիր 15
Մայիս, 1996

Book Cover

Book Cover

Տեղեկագիր 16
Հունիս, 1996թ

Book Cover

А.Е. Тер-Саркисянц
В.Ц. Худавердян

Армянская Диаспора Юга России

ENGEL, Москва 1993

Дана этнодемографическая характеристика армян Юга России. Ососбое внимание уделено их современному положению на фоне сложившейся этнополитической ситуации в регионе. Рассчитана на этносоциологов, демографов, политологов, а также широкий круг читателей, интересующихся проблемами националйных меньшинств.

Some Important Legal and

Political Considerations
 

Yerevan, Armenia 1994

Book Cover

Армяне Средней Азии
Июнь 1994

Book Cover
Book Cover

ՀԱՅՔ Հաստատություն

Հայաստանի Հանրակրթական Համակարգի
Վերափոխման Այլընտրանքային Ծրագիր

«ՀԱՅՔ» հաստատություն, Սեպտեմբեր 1996

Ծրագիրը մշակված է ՀԱՅՔ հաստատության թիվ 6 ծրագրի շրջանակներում:

«Հայաստանի հանրակրթական համակարգի վերափոխման այլընտրանքային ծրագրում» հանրապետության միջնակարգ դպրոցի զարգացման հիմնահարցերը դիտարկված են համազգային տեսանկյունով: Նրա նպատակներն են՝ հայ ազգի հոգեմտավոր ներուժի ձևավորման մեջ կրթության կարևորագույն խնդիրների տեսանելիացումը, հայկական կրթական հաստատությունների գործառության ուղղորդումը ազգային ռազմավարության հունով և ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված հանրակրթության վերածումը միջազգային չափանիշներին համապատասխան ու, բնականաբար, հայության համար մատչելի համակարգի:

Ծրագիրը կոչված է նպաստելու ազգայնամետ զարգացման և հնարավոր հանձնառության ներունակ հանրակրթական համակարգի ձևավորմանը:

Book Cover

Ուղերձ Հայաստան-Սփյուռք Խորհրդաժողովին
Մայիս 2002

Book Cover

ՀԱԳ Հստակեցման և Ճանաչման Քայլեր
Հոկտեմբեր 1997

Book Cover

ՀԱՅՔ Հաստատություն

Հայաստանում Քրիստոնեությունը
Պետական Կրոն Հռչակելու Հոգևոր
Ակունքները և Պատմական Նշանակությունը

«ՀԱՅՔ» հաստատություն, Սեպտեմբեր 1997

ՀԱՅՔ հաստատության առաջին ծրագրի կատարման հիմնական մասերից է հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հոգեվոր ակունքների և պետական նշանակության  բացահայտումն ու մեկնաբանումը, հիմք ընդունելով հայ և օտար պատմիչների երկերը, Աստվածաշունչը, վկայաբանական, հայրաբանական ու մեկնողական գրականությունը, հայ ժողովրդի հոգեբարոյական կերտվածքն ու անցած պատմական ուղին, նրա մտավոր ու հոգևոր արգասիքները և մեր հավատքից բխող ըմբռնումը, տրամաբանությունը, դատողությունն ու համոզմունքը: Այս առումով ՀԱՅՔ հաստատությունը՝ ի թիվս այլ աշխատությունների, հրատարակում է իր փորձագետ՝ պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Լ. Դանիելյանի հոդվածների սույն ժողովածուն:

Book Cover

ՀԱՅՔ Հաստատություն

Հայաստանի Սոցիալ-Տնտեսական 
Զարգացման Այլընտրանքային Հաշվարկ

«ՀԱՅՔ» հաստատություն, Սեպտեմբեր 1997

ՀԱՅՔ հաստատության առաջին ծրագրի կատարման հիմնական մասերից է հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հոգեվոր ակունքների և պետական նշանակության բացահայտումն ու մեկնաբանումը, հիմք ընդունելով հայ և օտար պատմիչների երկերը, Աստվածաշունչը, վկայաբանական, հայրաբանական ու մեկնողական գրականությունը, հայ ժողովրդի հոգեբարոյական կերտվածքն ու անցած պատմական ուղին, նրա մտավոր ու հոգևոր արգասիքները և մեր հավատքից բխող ըմբռնումը, տրամաբանությունը, դատողությունն ու համոզմունքը: Այս առումով ՀԱՅՔ հաստատությունը՝ ի թիվս այլ աշխատությունների, հրատարակում է իր փորձագետ՝ պատմական գիտությունների դոկտոր Էդուարդ Լ. Դանիելյանի հոդվածների սույն ժողովածուն:

© 2024 Haykinstitute

bottom of page