մեր մասին

ՀԱՅՔ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ-ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՔ գիտահետազոտական-ծրագրային հաստատությանը նախորդել է Հայ ազգային գիտահետազոտական-ծրագրային ինստիտուտը, որի ստեղծման որոշումն ընդունվել է Խորհրդային Հայաստանում 1962 թվականի ապրիլի 25-ին, մի խումբ անձանց կողմից, ովքեր նպատակ էին դրել գոյություն ունեցող պայմաններում կատարել հայ ազգային գաղափարախոսական, քաղաքական, սոցիալական ու տնտեսական հարցերի վերաբերյալ համակարգված գիտահետազոտական աշխատանքներ: Այդ որոշումն ունեցել է հասունացման մի քանի փուլեր:

Դեռ 1947-57 թվականների ընթացքում հայ ազգային պայքարի ուրույն բովով անցած մի խումբ մարդիկ 1957–1962 թվականներին ՀԽՍՀ-ում, Մոսկվայում և Խորհրդային Միության այլ քաղաքներում, նոր համախոհների հետ տարբեր բնույթի և մոտեցմամբ բազմաթիվ խորհրդակցություններից հետո, հանգեցին այն վերջնական եզրակացության, որ հայ ազգի գոյատևման և զարգացման համար ամենակենսական նշանակություն ունեցող գաղափարների, կարիքների և խնդիրների ըմբռնումը, վերլուծումը և, դրանց հիման վրա, տարբեր բնագավառների ազգային քաղաքականության մշակումը պետք է կատարվի արհեստավարժորեն, գիտական օբյեկտիվությամբ և զերծ որևէ հատվածական կամ օտար շահագրգռությունից ու ազդեցությունից: Գիտակցվում էր նաև, որ տարբեր բնագավառների քաղաքականության մշակումն ու դրա կիրառության ծրագրավորումը հարկ է կատարել անկախ և փակ ազգային հաստատությունում, որը գոյություն չունի հայ իրականության մեջ, սակայն պետք է ստեղծել:

Այդ և նման այլ նկատառումներով մշակվեցին Հայ ազգային գիտահետազոտական ինստիտուտի նպատակային ծրագրերը և, ըստ այնմ, ծրագրվեցին նրա աշխատանքները՝ ապահովության նկատառմամբ ապակենտրոնացնելով դրանք ըստ համապատասխան անհատների, խմբերի և վայրերի՝ Խորհրդային Հայաստանում և ներքին ու արտաքին Սփյուռքում: Այդ պայմաններով հանդերձ, կառույցն անվտանգության իմաստով հետզհետե ճեղքեր էր տալիս, գործունեության մթնոլորտը հարաճունորեն լարվում և ծրագրերի կատարումն առավել դժվարանում, ձգձգվում էր պարզորոշ դարձնելով, որ հաստատության գործունեությունը, հատկապես ՙհավաքման՚ գործընթացը հարկ է տեղափոխել Խորհրդային Միությունից դուրս: Այդ ուղղությամբ բազում ջանքերից  հետո` 1978 թվականից, արտաքին Սփյուռքի տարբեր շրջաններում անմիջական աշխատանքներ կատարվեցին՝ ստեղծելու Հայ ազգային գիտահետազոտական-ծրագրային ինստիտուտի համար աշխատանքային բնականոն պայմաններ: Այդպիսով հիմնականում ԱՄՆ-ում և Եվրոպայում, անցնելով որոշ կազմակերպական փուլեր և Լոս Անջելեսում ծավալելով որոշակի գործունեություն, 1989 թվականին ՀԱՅՔ հաստատություն անվամբ պաշտոնապես հաստատվեց և սկսեց գործել Վաշինգտոն քաղաքում՝ որպես հայության հարցերով գիտահետազոտական, շահույթ չհետապնդող անկախ հաստատություն:

Միաժամանակ, անմիջապես օգտվելով Խորհրդային Միությունում տեղի ունեցող փոփոխություններից, ՀԱՅՔ հաստատությունը նոր պայմաններում սկսեց իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, և 1992 թվականի սկզբին պաշտոնապես գրանցվեց նրա երևանյան մասնաճյուղը:

2000-2005 թվականների ընթացքում ՀԱՅՔ հաստատությունը վերակազմավորվեց` նպատակ ունենալով կենտրոնանալ ավելի շատ հայաստանյան իրականության վրա և ավելի մեծ ընդգրկմամբ ու արդյունավետությամբ ծավալել իր գործունեությունը՝ հաշվի առնելով ազգային և միջազգային տարբեր բնույթի էական զարգացումները...

ՀԱՅՔ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ
ԿՈՉՈՒՄԸ, ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՔ հաստատության կոչումն ու նպատակն ազգային գոյատևման և զարգացման համար ամենակենսական նշանակություն ունեցող գաղափարները, կարիքներն ու խնդիրներն ըմբռնելու, վերլուծելու և դրանց հիման վրա տարբեր բնագավառների ազգային ամենաբարենպաստ քաղաքականությունն առաջարկելն է:

ՀԱՅՔ հաստատությունն ազգային շահերին հետամուտ, գիտահետազոտական-ծրագրային բնույթի գործունեությամբ, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, լիովին անկախ ընկերակցություն է: Այն, իր սկզբունքի համաձայն, որևէ կերպով կապված չէ, ազդված չէ ու առավել ևս չի ղեկավարվում որևէ քաղաքական, պետական կամ այլ նման կազմակերպության կողմից:

ՀԱՅՔ հաստատությունը հիմնադրվել և ղեկավարվում է և կամ աջակցություն է գտնում հայության ճակատագրով մտահոգ, պատասխանատվություն ու պարտք զգացող և կյանքի այլազան բնագավառներում էական փորձառությամբ, տարբեր վայրերում ապրող անձանց կողմից: Նրանք ՀԱՅՔ հաստատությանն աջակցում են այն գիտակցությամμ, որ հայ իրականության մեջ նման հաստատության գործունեությունը վաղուց ի վեր կենսական անհրաժեշտություն է:

ՀԱՅՔ հաստատության գործունեության հիմնական մասը կազմում է՝

ա) Հայ ազգային ամենակենսական գաղափարների ու խնդիրների բարձրացման, հստակեցման և դրանց գործնական լուծման համար գիտահետազոտական-ծրագրային աշխատանքների կատարումը՝ գործակցելով համապատասխան գիտահետազոտական հաստատությունների և անհատների հետ:

բ) Այդ աշխատանքի արդյունքները հայության տարբեր հատվածներին, շրջանակներին ու խավերին մատչելի դարձնելը տարբեր մակարդակներով ու ձևերով:

ՀԱՅՔ հաստատության նպատակի համաձայն՝ իր մշակած տասը հիմնական ծրագրերը կոչված են անդրադառնալու հայության համար ամենակենսական բնագավառների տարբեր խնդիրների ուսումնասիրմանը, վերլուծմանը և գործնական ծրագրերի կամ առաջարկների մշակմանը: Այդ ընթացքում ստացված տվյալների հիման վրա ծավալում է նաև զանգվածային տեղեկատվական և ուսումնական գործունեություն:

*Առավել մանրամասն տես՝ «1,2,3 համարների վերահրատարակում» ՏԵՂԵԿԱԳՐՈՒՄ (1998թ.) և «Հայ Ազգային Գաղափարախոսություն»  գրքում (2009թ.):

Մեր Մասին